Մատչելիության հղումներ

Երևանը տոնեց իր 2795-ամյակը


«Իմ սրտի մայրաքաղաքից» Երևանն այս տարի դարձավ «Իմ սրտի ուղեկից»։ Սա աշխարհի հնագույն մայրաքաղաքաքներից մեկի՝ Էրեբունի-Երևանի ծննդյան օրվա այս տարվա կարգախոսն է։

Տոնակատարությունները մեկնարկել են դեռ երեկվանից և շարունակվեցին մինչև ուշ երեկո։

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մայրաքաղաքի ծննդյան տոնը մեկնարկեց երեկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակից։ Այսօր արդեն վաղ առավոտից շարունակվեցին տոնական միջոցառումները նախ Երևանի փողոցներով ջրցան մեքենաների շքերթով։

Կենտրոն վարչական շրջանի տարածքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մեծ ու փոքր բեմերի, երգի, պարի, թատերական խմբակների ներկայացնումների, լուսանկարչական ու ռետրո ավտոմեքենաների ցուցադրությունների։

Հանրապետության հրապարակին հարող մի քանի փողոցներում դադարեցվել էր երևեկությունը և քաղաքի Փոքր կենտրոնը վերածվել էր մի մեծ զբոսավայրի։

Ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի իշխանությունները, տարբեր քաղաքներից Երևան ժամանած հյուրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հետևում էին տոնական միջոցառումների ընթացքին։

Քաղաքապետին հարց ուղղեցինք մայրաքաղաքի տոնի համար հատկացված 200 միլիոն դրամի վերաբերյալ։ Հիշեցնենք, այս գումարի չափը դժգոհությունների տեղիք էր տվել։

«Ես ուզում եմ հիմա միայն ուրախ տրամադրությունից և տոնից խոսեմ, և երևանցիներին բոլորս շնորհավորենք»,- ասաց Տարոն Մարգարյանը։

Երևանցիների հետ զրույցները տոնի և մայրաքաղաքի ներկայիս տեսքի մասին մասին լսեք աուդիոնյութում։

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG