Երկու օրից Երևանի 2795-րդ տարեդարձն է. քաղաքապետարանը ճոխ տոն է խոստանում, որը 200 միլիոն դրամ կարժենա։
Թե այս գումարի քանի տոկոսն է ծախսվելու քաղաքային բյուջեից, քաղաքապետարանում դժվարանում են ասել, սակայն անցյալ տարվա փորձը ցույց է տալիս, որ ծախսված գումարի գրեթե կեսը տրամադրել է քաղաքապետարանը։
Արդյոք տեղի՞ն էր տրանսպորտի, աղբահանության ու սոցիալական միջոցներով բազմամիլիոնանոց տոնակատարության կազմակերպումը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը չի շտապում միանշանակ պատասխան տալ։
«Չգիտեմ, դժվարանում եմ ասել, կարծում եմ, որ երևանցին արժանի է գեղեցիկ տոն ունենալու, որովհետև այդ ամբողջ դժգոհությունները ոգու պակասից են, իսկ չէ՞ որ մշակութային բազմաթիվ միջոցառումներ նաև իրենց ենթատեքստում ունեն համախմբվելու թեմատիկա։ Մշակույթի ազդեցությունը՝ որպես քարոզչության միջոց, անհամեմատ ավելի բարձր է, քան որևէ ասֆալտի մի քիչ ավելի կտորը»,- ասաց Սուքիասյանը։
Թեև քաղաքապետարանում հավաստիացնում են, որ տոնակատարության բյուջեն քննարկվել է նաև ավագանու անդամների հետ և նրանցից ընդամենը մեկ-երկուսն են առարկել, ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը պնդում է, որ միայն այսօր հրավիրված արտահերթ տոնական նիստում է հնարավորություն ստացել բարձրացնել այս հարցը։
«Ընդհանրապես չի քննարկվել, ավագանուն ընդհանրապես չեն ներկայացրել Էրեբունի-Երևան տոնակատարության հետ կապված որևէ քննարկում։ Շաքար կամ շոկոլադ ասելիս բերանդ չի քաղցրանում. եթե մենք տոն ենք հայտարարում, դա բոլորովին չի նշանակում, որ երևանցին տոնը զգում է։ Երևանցուն տոնը զգալու համար պետք է, որ ինքը իրեն մարդ զգա, իսկ ինքը այսօր այնքան ցավ ունի, որ այդ 200 միլիոնը կարող էր այլ նպատակների ծառայել և թեթևացնել երևանցու հոգսը»,- ասաց Բախշյանը։
Երևանցիները ևս ոգևորված չեն քաղաքի տոնով, հատկապես, որ իրենց մաշկի վրա են զգում քաղաքի ամենօրյա խնդիրները։ Քաղաքապետարանի կազմակերպած բազմամիլիոնանոց տոնակատարությունը նրանք համարում են ավելորդ, անհարկի և անտեղի ճոխություն։
Երևանցիների տեսակետները այս հարցի շուրջ՝ տեսանյութում։