Մատչելիության հղումներ

Շաբաթն առաջնագծում՝ հրադադարի 200 խախտում, 1000 կրակոց


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է»,- հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG