Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տասնյակ համակիրները դարձյալ հավաքվել էին շուկայի մոտ՝ «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Ոչ գրանտակերներին ու ընդդիմախոսներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» պաստառներով։
Դիմեցի մայթին նկատելով շուկայի փրկության համար պայքարող ակտիվիստներին՝ Ալեքսանյանի համակիրները սկսեցին սուլել և բացականչել՝ հեռացեք:
Դիմացի մայթին կանգնած ակտիվիստները այսօր համերգային կատարումներով էին հակադարձում Սամվել Ալեքսանյանի համակիրներին․ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությանը միացել էր «Խազեր» երգչախումբը:
Ակտիվիստ Եղիա Ներսիսյանն ասում էր՝ ստիպված են հակամշակույթի դեմ մշակույթ բերել, հույս ունենալով, որ հակառակ մայթում մթնոլորտ կփոխվի:
«Երբ դու որպես խումբ վճռական կանգնում ես մինչև վերջ, իրենք միշտ նահանջում են, որովհետև իրենք բացարձակ սխալ են, իրենք բոլորը օրինական խախտումներով են անում այդ ամեն ինչը: Այսինքն այդ քրեաօլիգարխիկ տարրերը, որոնք ունեն մականուններ, իրենք են պահում այսօրվա իշխանությունը, դրա համար իրենց ձեռքը ոչ մեկը այսօր չի կարող բռնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Վարդան Հակոբյանն էլ համոզմունք էր հայտնում, որ միանգամայն իրատեսական է շուկան ամբողջությամբ նախկին տեսքին բերել: Ակտիվիստը վստահ է, որ սուպերմարկետը չի բացվելու. - «Եթե մինչև այսօր չի բացվել, ուրեմն արդեն խանգարող հանգամանք կա: Ուրիշ բան, որ դեռ չի դադարել շինարարությունը և չի սկսվել ապամոնտաժման գործընթացը»:
Սամվել Ալեքսանյանի աջակիցները, սակայն, լսել անգամ չեն ուզում, որ շենքի ներսում կառուցված սուպերմարկետը ապամոնտաժվելու է: Նրանք պնդում են, որ գործարար պատգամավորն իրենց խոստացել է աշխատանքի տեղավորել:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր երթով անցան Երևանի փողոցներով՝ հայտարարելով, որ արդեն հաջորդ շաբաթվանից՝ շուկայի բացմանն ընդառաջ, հնարավոր է սկսեն ամենօրյա ակցիաների շարք: