Վաշինգտոնը չպետք է ընդունի այն փաստը, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում իր հարևան երկրների վրա, որոնք ցանկանում են առավել սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը:
«Կարծում եմ, մենք պետք է ռուսներին հասկացնենք, որ տեղյակ ենք այդ մասին և որ դա մեզ դուր չի գալիս: Վաշինգտոնը փորձելու է օգնել այդ երկրներին», - հայտարարել է կոնգրեսականը:
Արևմուտքը կասկածներ ունի, որ Ռուսաստանը քաղաքական և տնտեսական ճնշումներ է գործադրում Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի վրա՝ նոյեմբերին Վիլնյուսում սպասվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ: Վաշինգտոնը չպետք է շարունակի լռել, հատկապես այն դեպքում, երբ համագործակցության ուղիներ է փնտրում Ռուսաստանի հետ՝ Սիրիայի և Իրանի հարցերում, ասել է կոնգրեսական Էնգելը: