Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցուց 2․5 միլիոն դոլար են հափշտակել


Ռուսաստան - Տեսարան Սանկտ-Պետերբուրգից
Ռուսաստան - Տեսարան Սանկտ-Պետերբուրգից
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք կողոպտել են Ադրբեջանի քաղաքացուն, որի մոտ 2․5 միլիոն դոլար է եղել:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնից, 28-ամյա ադրբեջանցին, որի ինքնությունը չի հրապարակվում, դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան , երբ դուրս էր գալիս «Պուլկովո-2» օդանավակայանից, դիմակավորված չորս անձինք, ուժ կիրառելով, իրեն նստեցրել են մեքենա, առևանգել անձնական փաստաթղթերը և պորտֆելը՝ 2․5 միլիոն դոլար գումարով, ապա տարել Պուշկինի շրջանի Շուշարի գյուղ, իջեցրել մեքենայից և անհետացել:

Թեև դեպքը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ՝ ադրբեջանցին միայն երեկ է դիմել ոստիկանություն, գործ առայժմ հարուցված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG