Մատչելիության հղումներ

Միջնորդները Նյու Յորքում կհանդիպեն Նալբանդյանի և Մամեդյարովի հետ


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում, առանձին հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը երեկ հայտնել էր, որ Նյու Յորքում նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը միջնորդների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԱՄՆ կայցելի սեպտեմբերի 25-28-ը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը արդեն մեկնել է Նյու Յորք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG