Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը հանդիպելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, որոնց կմասնակցեն նաև Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները:
1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո սա Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է լինելու:
Մինչ այդ, Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդիպել է իր բրիտանացի պաշտոնակից Ուիլյամ Հեյգի հետ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ողջունել է պաշտոնական Թեհրանի քայլերը՝ բարելավելու հարաբերությունները Արևմուտքի հետ: