Մատչելիության հղումներ

Աշոտյանը այցելում է Բելառուս


Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-ից աշխատանքային այցով Բելառուսում է:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Բելառուսի կրթության և գիտության նախարար Սերգեյ Մասկևիչի հետ Աշոտյանի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բուհերի համագործակցության, հանրակրթական փոխանակման ծրագրերի և դրանց իրականացման, ինչպես նաև կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրումը: «Նախատեսվում է, որ մի քանի տարի հետո Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ, և այդ ոլորտում Բելառուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար», - ասել է նա:

Սերգեյ Մասկևիչը, իր հերթին, ասել է, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձը օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության, այլև բուհերի ղեկավարության համար:

Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել ձեռք բերված պայմանավորվածություններին, Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի վերջին զարգացումները և գերակայությունները:

Պատվիրակության այցը ավարտվում է այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG