Մատչելիության հղումներ

Բաղիշը ընդունել է Աթեշյանին


Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների նախարար Էգեմեն Բաղիշը երեկ ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աթեշյանը լրագրողներին ասել է, որ վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի ազգային, կրոնական փոքրամասնությունները դրական փոփոխությունների ականատեսը դարձան:

«Մենք կրոնական շատ ազատություններ ստացանք։ Բռնագրավված ունեցվածքը վերադարձվեց: Ես եկել եմ ասելու, որ մեր դպրոցների, մեր աղոթատեղիների համար լայն հնարավորություններ են բացվել, մենք այլևս երկրորդ դասի քաղաքացիներ չենք և չենք լինի ապագայում», - ասել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG