Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով, և Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է։ Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ ընդունելով Եվրամիության Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին՝ նշվել է, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես գործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Հելգա Շմիդտը Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները փոխանցելով՝ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար Հայաստանի արտգործնախարարին և նշել է, որ Եվրամիությունը ևս ցանկանում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ։
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հետ: