Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարևորում է Վրաստանի նախագահական ընտրությունները


ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվ
Միացյալ Նահանգների պետքարտուղարի` ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիան Վրաստանի առաջիկա նախագահական ընտրությունները կարեւորել է երկրի եվրոատլանտյան ինտեգրման հեռանկարների համատեքստում։

Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մելիան հայտարարել է, որ ընտրությունները Վրաստանի համար լավ հնարավորություն են աշխարհին ցույց տալու, որ երկիրը շարունակում է ընթանալ ժողովրդավարական ուղղությամբ, ինչն էլ ուղիղ ազդեցություն կունենա Վրաստանի եվրոատլանտյան ձգտումների իրականացման վրա։

Նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են հոկտեմբերի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG