Մատչելիության հղումներ

Չինական Դալիանում մեկնարկեց Համաշխարհային տնտեսական համաժողովը


Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբ, արխիվ
Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբ, արխիվ
Չինաստանի Դալիան քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նախքան համաժողովի մեկնարկը Տիգրան Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական կառուցվածքին, նախատեսվող ծրագրերին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին:

Համաժողովին, որին մասնակցում են աշխարհի մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կդիտարկվեն համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները, դրանցից բխող հնարավոր զարգացումներն ու հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG