Մատչելիության հղումներ

ԵԽ-ն պահանջում է բացահայտել ակտիվիստների վրա իրականացված հարձակումները


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է հրապարակել` անդրադառնալով վերջին շրջանում հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների դեմ իրականացվող հարձակումներին:

«Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»,- նշում է Մուլժնիեկսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG