Շավարշ Քոչարյան. «Ես այդպիսի բան չեմ ասել»
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո հերքեց իր նախկին հայտարարությունը, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանը «այլեւս սուվերեն չէ»: «Ես այդպիսի բան չեմ ասել, խնդիրը վերաբերում է հետեւյալին` Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս, դա ցանկացած մաքսային միությանն է վերաբերում»,- ասել է փոխարտգործնախարարը: