Նախագահականի մոտ ցուցարարներից 9-ը բերման ենթարկվեցին
Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց անցկացնող ակտիվիստներից 9-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ակցիայի մասնակիցները բողոքում են Մաքսային միությանը միանալու և Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունների կապակցությամբ: Ցուցարարներից մի քանիսը, անտեսելով Բաղրամյան պողոտայի մյուս կողմում մնալու՝ իրավապահների պահանջը, հատել էին փողոցը և փորձում էին ակցիան անցկացնել նախագահականի դիմաց: Ոստիկանները, սակայն, շատ արագ հակազդեցին և ակտիվիստներին հեռացրեցին այնտեղից:
Արխիվ
-
Դեկտեմբեր 21, 2024
Հայաստանում երեխաները չարաշահում են շաքարը. հետազոտություն
-
Դեկտեմբեր 21, 2024
Կանցլեր Շոլցը՝ ողբերգության վայրում