Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կասեցրել է զենքի մատակարարումը Սիրիային


Ռուսաստան -- МиГ-29 կործանիչը մասնակցում է Կասպից ծովի մերձակա Աշուլուկ ռազմաբազայում իրականացվող ԱՊՀ միացյալ զորավարժություններին, արխիվ, 12-ը սեպտեմբերի, 2011թ․
Ռուսաստան -- МиГ-29 կործանիչը մասնակցում է Կասպից ծովի մերձակա Աշուլուկ ռազմաբազայում իրականացվող ԱՊՀ միացյալ զորավարժություններին, արխիվ, 12-ը սեպտեմբերի, 2011թ․
Ռուսաստանը հետաձգել է Սիրիային զենք մատակարարելու վերաբերյալ պայմանագրերով նախատեսված ժամկետները:

Ինչպես գրում է ռուսաստանյան «Коммерсантъ» թերթը, հղում անելով «Рособоронэкспорт» ընկերության մոտ կանգնած աղբյուրին, հետաձգվել է, մասնավորապես, МиГ-29М/М2 կործանիչների մատակարարումը Սիրիային, որը պետք է իրականացվեր արդեն այս տարի: Փոխարենը, այս ինքնաթիռները Սիրիա կհասնեն միայն 2016-17 թվականներին:

Ռուսաստանյան պարբերականի ունեցած տեղեկություններով, կարող են հետաձգվել նաև ռազմաուսումնական Як-130 ինքնաթիռների և С-300ПМУ2 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները:

«Коммерсантъ»-ը գրում է, որ զենքի մատակարարումների հետաձգման հիմնական պատճառը սիրիական կողմի ունեցած ֆինանսական դժվարություններն են:

Սիրիայում 2011 թվականից քաղաքացիական պատերազմ է մոլեգնում երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի և նրա հակառակորդ ապստամբ ուժերի միջև:

Այս օրերին Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են հակամարտությանը զինված միջամտություն ցույց տալու հնարավորությունը՝ Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG