Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանին երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կամ վատնում», և 314-րդ հոդվածով՝ «պաշտոնեական կեղծիք»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, մասնավորապես, որ դպրոցի տնօրենը 2009-2012 թվականներին վեց աշխատանքային պայմանագրեր է կնքել տարբեր անձանց հետ, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, «ինչը յուրացման և վատնման եղանակով, ըստ նախաքննության տվյալների, հափշտակվել է տնօրենի կողմից»։
Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով որոշում է կայացվել Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ նկատի ունենալով, որ պաշտոնում մնալով՝ տնօրենը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Որոշումն ուղարկվել է Երևանի քաղաքապետին՝ եռօրյա ժամկետում կատարելու համար։