Մատչելիության հղումներ

Ռուբեն Հակոբյանը նոր նամակ է գրել Իշխան Զաքարյանին


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան, արխիվ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան, արխիվ
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր նամակով դիմել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետաքրքրվելով երկու ամիս առաջ իր հղած նամակի ճակատագրով:

«Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչ ընթացքի մեջ է Ձեզ հասցեագրված 21.06.2013թ. «Ժառանգություն» խմբակցության թիվ Ժխ-Ե-0186/13 գրությամբ ուղարկված նամակը, որում մասնավորապես առաջարկվում է՝ ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն», - «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Ռուբեն Հակոբյանի նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG