Մատչելիության հղումներ

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուբարաքը կարող է ազատ արձակվել


Մուբարաքը ճաղերի ետևից ողջունում է իր աջակիցներին,
Մուբարաքը ճաղերի ետևից ողջունում է իր աջակիցներին,
Միջազգային լրատվական գործակալությունները, հղում տալով եգիպտական աղբյուրներին, հաղորդում են, որ ժողովրդական հուզումների արդյունքում 2011 թվականին պաշտոնանկ արված և 2012 թվականին ցմահ կալանավորման դատապարտված նախագահ Հոսնի Մուբարաքը կարող է այս շաբաթ ազատ արձակվել:

Հունվարին Մուբարաքը շահել էր դատը և 2011-ի ժողովրդական հուզումների ժամանակ ցուցարարների վրա կրակ արձակելու գործով նոր դատաքննություն էր նշանակվել:

Նախկին նախագահը նաև մեղադրվում է պետական միջոցները փոշիացնելու դեմ:

Դատարանը վճռել է, որ քանի դեռ Մուբարաքը կարող է ազատության մեջ սպասել իր դեմ հարուցված գործերով դատական գործընթացներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG