Մատչելիության հղումներ

Գաբալայի հանդիպման հռչակագրում անդրադարձ կա Ղարաբաղի խնդրին


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիև և Աբդուլա Գյուլ, արխիվ
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիև և Աբդուլա Գյուլ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նշանակալի առաջընթաց կդառնա Եվրասիական տարածքում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում, ասված է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի՝ այսօր ադրբեջանական Գաբալա քաղաքում անցկացված երրորդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, համատեղ հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընդգծել են այն կարևորությունը, որ նրանք տալիս են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ղարաբաղի խնդիրը, ըստ նրանց, «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է»:

Ադրբեջանական նույն աղբյուրի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին տրանսպորտի ոլորտում համագործակցության և մաքսային ընթացակարգերի պարզեցման հարցերը:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին վերոհիշյալ չորս երկրների կողմից, որոնք էլ անդամակցում են դրան: Խորհրդի քարտուղարությունը տեղակայված է Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG