Մատչելիության հղումներ

Թիվ 38 ընտրատարածքում առայժմ չորս թեկնածու է առաջադրվել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 29֊ին թիվ 38 ընտրատարածքում նախանշված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին առաջադրվել է չորս թեկնածու։

Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Կապանի նախկին քաղաքապետ, կուսակցության Սյունիքի մարզային կառույցի խորհրդի անդամ Արմեն Կարապետյանի թեկնածությունը։

Եվս երեք թեկնածու ինքնաառաջադրվել են։

Նրանցից մեկը անկուսակցական Պավլիկ Սարգսյանն է, ով ընտրագրավը չվճարելու պատճառով չկարողացավ մասնակցել անցած նախագահական ընտրություններին։

Երրորդ թեկնածուն 1972 թվականին ծնված Տիգրան Ալավերդիի Սարգսյանն է։

Ինքնաառաջադրվել է նաև «Կապանի ՀՀԳ» ընկերության տնօրեն Վարհամ Հովհաննիսյանը։

Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր ժամը 18։00֊ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG