Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) որոշել է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի Սյունիքի մարզային կառույցի խորհրդի անդամ Արմեն Կարապետյանի թեկնածությունը: Այդ մասին չորեքշաբթի երեկոյան կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո անցկացված ճեպազրույցում հայտարարեց Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մամուլում կարծիք կա, որ թեև Սյունիքի մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը, այդուհանդերձ, Սյունիքում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը մեծ է: Այս դիտարկմանը Շարմազանովը հետևյալ կերպ արձագանքեց․ - «Ազդեցությունը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական կատեգորիա չէ, այլ՝ սոցիալ-հոգեբանական: Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն է, և այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ Վահե Հակոբյանը կարող է պատվով իրականացնել իր վրա դրված պարտականությունները»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցին և նրա այն հայտարարությանը, թե «ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական միջոցներով», ապա, ՀՀԿ-ի խոսնակի խոսքերով, «այս այցից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր այս այցը օգտագործել ներքաղաքական, ինչու չէ՝ նաև նախընտրական նպատակներով, իսկ կոնկրետ Ղարաբաղի հետ կապված Պուտինի այն հայտարարությունը, որ խնդիրը բացառապես պետք է ունենա միայն քաղաքական լուծում, ևս մեկ անգամ սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին»:
Շարմազանովն ասաց, որ օրերս ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցը նիստում չի քննարկվել:
Ճեպազրույցում հարց հնչեց բուհերում ուսման վճարների թանկացման վերաբերյալ, ինչին Հանրապետականի խոսնակը այսպես արձագանքեց․ - «Բնականաբար, ինչպես ցանկացած նորմալ բանական մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև ես, դեմք ենք և չենք ցանկանում թանկացումներ: Պարզապես պետք է ամեն ինչ լինի հրապարակային, հստակ, որպեսզի թանկացումը լինի ոչ թե սուբյեկտիվ, այլ՝ պատճառաբանված, եթե դա կլինի: Իսկ եթե հնարավոր է այս կամ այն ոլորտում զերծ մնալ թանկացումներից՝ բնականաբար, մենք կգնանք այդ ճանապարհով, որովհետև որևէ իշխանություն, այդ թվում նաև՝ մեր երկրի իշխանությունը, չի ցանկանում թանկացում»:
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով այսօրվա ներքաղաքական իրավիճակը՝ Շարմազանովը ասաց․ - «Ներկա ներքաղաքական իրավիճակը բնականոն հունով զարգանում է, բնականաբար, հասարակության մի մասը թանկացումներից կամ ինչ-որ խնդիրներից դժգահություններ ունեն, և դա բնական է և նորմալ է, որովհետև մենք թևակոխել ենք այն ժամանակաշրջանը և անցել ենք այն փուլը, որտեղ միայն գերակշռում էր մի կարծիք և այլախոհությունն էլ չէր ընդունվում: Աշունը շատ ավելի ակտիվ եմ կանխատեսում, ինչպես ցանկացած երկրում, որովհետև աշունը պառլամենտը կաշխատի ողջ ներուժով, բոլոր քաղաքական ուժերը կվերադառնան հանգստից: Իսկ հիմա, կարծում եմ, քաղաքական ուժերը լավ հնարավորություն ունեն թիվ 38 ընտրատարածքում փորձել իրենց շանսերը»:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ քաղաքականությամբ զբաղվելու լավագույն միջոցը ընտրություններին մասնակցելն է: Հանրապետականը բարձր է գնահատում և կողջունի ցանկացած ազատ մասնակցություն և ազատ մրցակցություն, հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:
«Այնուամենայնիվ, շատ քաղաքական ուժեր կամ որոշ քաղաքական ուժեր ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն ճիշտ կլինի մասնակցեն ընտրություններին՝ դա կլինի 38 ընտրատարածքում, թե այլ ընտրություններում: Որովհետև պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտից տուժում են մեծապես այն ուժերը, այն գործիչները, ովքեր գնում են հենց այդ ճանապարհով», - հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակը:
Թե որտեղ էր երկրի նախագահը՝ վերջերս շատերին մտահոգող հարցին Շարմազանովն պատասխանեց մեկ բառով՝ արձակուրդում: