Մատչելիության հղումներ

Մենինգը ներողություն է խնդրում


ԱՄՆ - Բրեդլի Մենինգին ցուցմունքներ տալուց հետո դուրս են բերում դատարանի դահլիճից, Ֆորթ Միդ, Մերիլենդ, 14-ը օգոստոսի, 2013թ․
ԱՄՆ - Բրեդլի Մենինգին ցուցմունքներ տալուց հետո դուրս են բերում դատարանի դահլիճից, Ֆորթ Միդ, Մերիլենդ, 14-ը օգոստոսի, 2013թ․
Ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգների գաղտնի ռազմական և դիվանագիտական փաստաթղթերը WikiLeaks կայքին տրամադրելու համար:

Մերիլենդ նահանգի Ֆորթ Միդի դատարանում Մենինգը երեկ ասել է նաև, որ իր կողմից փաստաթղթերի հրապարակումը «վնաս է հասցնում Միացյալ Նահանգներին»:

25-ամյա զինծառայողը հայտարարել է, որ այժմ պատրաստ է կրել իր պատիժը:

Հունիսի սկզբին մեկնարկած դատավարությունը թևակոխել է վճռի կայացման փուլ: Բրեդլի Մենինգը կարող է դատապարտվել մինչև 90 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG