Այսօր Մերիլենդ նահանգի Ռազմական տրիբունալի դատարանում սկսվում է Ամերիկյան բանակի շարքային զինծառայող Բրեդլի Մենինգի դատավարությունը, ով մեղադրվում է գաղտնի ռազմական փաստաթղթերը Wikileaks կայքին փոխանցելու մեջ:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 2009 եւ 2010 թվականներին Մենինգը կայքին տրամադրել է 250 հազար դիվանագիտական հեռագրեր եւ 500 հազար ռազմական փաստաթղթեր Աֆղանստանի եւ Իրաքի մասին:
Եթե դատարանը Մենինգին մեղավոր ճանաչի, նա կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել: