Մատչելիության հղումներ

Երեք հայ՝ «Էմմի»-ի հավակնորդների թվում


«Էմմի» մրցանակը
«Էմմի» մրցանակը
Ամերիկյան հեռուստատեսության «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու սեպտեմբեր 22-ին Լոս Անջելեսի «Նոկիա» թատերասրահում, երեք հայեր են առաջադրված:

Ինչպես փոխանցում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջը, առաջադրված ծրագրերի շարքում է Cinemax հեռուստաալիքով ցուցադրող «Բանշի» շոուն, որը, «Մասիս» շաբաթաթերթի վկայությամբ, ամբողջությամբ պատրաստված է թվայնացված շարժապատկերների օգտագործմամբ: «Բանշի»-ի թվայնացման ստեղծագործական խմբի հինգ անդամներից երեքը հայեր են՝ խմբի ղեկավար Արմեն Գևորգյանը, ինչպես նաև Անդրանիկ Թառանյանը և Գևորգ Բաբիթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG