Լիբանանի պաշտոնական աղբյուրները հայտնում են Իսրայելի օդային հարվածի հետևանքով առնվազն 12 լիբանանցի փրկարարի մահվան մասին, որոնք զոհվել են արևելյան Բաալբեկ քաղաքի քաղաքացիական պաշտպանության կենտրոնում, ևս երեք փրկարար էլ վնասվածքներ է ստացել։
Լիբանանի առողջապահության նախարարությունը դատապարտել է «բարբարոսական հարձակումը լիբանանյան պետական առողջապահական կենտրոնի վրա»։
Ավելի վաղ Իսրայելը նաև առնվազն երկու ավիահարված է հասցրել Դամասկոսի արևմտյան Մազզե թաղամասին և Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններից մեկին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 և վիրավորվել՝ 16 մարդ, հայտնում է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը։
Իսրայելի բանակը չի մեկնաբանել այս տեղեկությունները։