Անցած գիշեր, ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, հայկական Զինված ուժերի 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել է ղարաբաղա - ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայ զինվորը հայտնվել է ադրբեջանական տարածքում

Ուղիղ հեռարձակում