Կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձավ շաբաթասկզբին արձանագրված թոշակների վճարումների ուշացմանը: Տիգրան Սարգսյանի խոսքով, այդ պրոբլեմները կապված են նոր համակարգի ներդրման ու դրա նկատմամբ համակարգում առկա դիմադրության հետ: