«Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա լարվածությունն արհեստական բնույթ ունի», - Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը:
Նրա խոսքով՝ ռուսներն ու վրացիները եղբայրական ժողովուրդներ են:
«Մեզ միավորում են ուղղափառությունը, ընդհանուր ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև տարբեր ժամակահատվածներում տարբեր կերպ ընկալված ԽՍՀՄ-ի ամենաազդեցիկ առաջնորդը` Իոսիֆ Ստալինը», - ասել է Իլյա երկրորդը:
Ուղիղ հեռարձակում