Մատչելիության հղումներ

Թուրք-սիրիական սահմանին կրկին հայերի են առևանգել


Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, հուլիսի 28-ին կրկին թուրք-սիրիական սահմանի վրա հայերի են առևանգվել։

Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ զինյալներն առևանգել են 2 հայ պատանիների՝ 14 և 12 տարեկան։

Օրեր առաջ թուրք-սիրիական սահմանին զինյալները Հալեպից Երևան մեկնող ավտոբուսի վրա էին հարձակվել, գերեվարել ուղեւորներին՝ 5 տղամարդու եւ 3 կնոջ։

Տիգրան Բալայանի փոխանցմամբ, առևանգվածների կանայք այժմ գտնվում են Թուրքիայում, իսկ տղամարդկանց գտնվելու վայրն անհայտն է:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG