Մատչելիության հղումներ

Թուրք-սիրիական սահմանին հինգ սիրիահայ է առևանգվել


Հալեպ -- Ազատ սիրիական բանակի անդամները մարտի պահին, 23-ը հուլիսի, 2013
Հալեպ -- Ազատ սիրիական բանակի անդամները մարտի պահին, 23-ը հուլիսի, 2013
Այսօր թուրք-սիրիական սահմանին հինգ սիրիահայ է առևանգվել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանն ասաց, որ զինյալ ապստամբները հարձակվել են Հալեպից Հայաստան մեկնող միկրոավտոբուսի վրա, պարտադրանքով նրանց իջեցրել միկրոավտոբուսից, տղամարդկանց, այդ թվում և վարորդին տարել անհայտ ուղղությամբ, իսկ երեք հայ կանանց ազատ արձակել:

Առևանգված տղամարդկանց անուններն են` Գարեգին Հացագործյանը, Կարո Պապօղլյանը, Նարեկ Վարժապետյանը, Սաքո Ասատուրյանը: Վարորդի անունը Արա է, ազգանունը հայտնի չէ։ Ռեիսյանը կանանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չուներ։ Այլ տեղեկություններով՝ նրանք Թուրքիայում են գտնվում։

Օրեր առաջ էլ զինյալ ապստամբներն հարձակվել էին Հալեպից Բեյրութ մեկնող միկրոավտոբուսի վրա, ինչի հետևանքով մեկ հայ կին էր զոհվել, 17 ուղևոր էլ տեղափոխվել էին հիվանդանոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG