Մատչելիության հղումներ

Յանուկովիչը եւ Պուտինը եկեղեցու զանգի օծմանն են մասնակցել


Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչը եւ Վլադիմիր Պուտինը Սեւաստոպոլի մոտակայքում գտնվող Խերսոնես Տավրիկյանում մասնակցել են Վլադիմիրի տաճարի նոր զանգի օծման արարողությանը, որը մեկն է այս օրերին տեղի ունեցող Կիեւյան Ռուսիայի քրիստոնեացման 1025-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներից։

Վլադիմիրի տաճառը կառուցված է այն վայրում, որտեղ, ըստ պատմիչների, 988 թվականին քրիստոնեական ծեսով մկրտվել է Վլադիմիր Մեծ իշխանը։

Այսօրվա արարողությունից հետո երկու նախագահները մասնակցել են նաեւ Նավատորմի օրվա միջոցառմանը։ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը տեղակայված է Սեւաստոպոլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG