Մատչելիության հղումներ

Նավալնիի փաստաբանները բողոքարկել են նրա դատավճիռը


Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները դիմել են Կիրովի տարածքային դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Նավալնիին պետական փայտամշակման ձեռնարկության միջոցները փոշիացնելու մեջ մեղավոր ճանաչելու եւ ազատազրկման դատապարտելու վճիռը:

Դատարանը հակակոռուպցիոն թեմաներով գրող հայտնի բլոգեր, ընդդիմադիր առաջնորդ Նավալնիին հուլիսի 18-ին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման և նրան պարտավորեցրել էր տուգանք վճարել:

Նավալնին և նրա աջակիցները պնդում են, որ դատական գործը սարքվել է Կրեմլի հրահանգով՝ ընդդիմադիր գործչին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարից հրաժարվել ստիպելու և նրա քաղաքացիական ակտիվ գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG