Մատչելիության հղումներ

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կայուն ծանր է


Բժիշկները պայքարում են շարքային զինծառայող, 19-ամյա Արսեն Հովհաննիսյանի կյանքի համար։ Երեւանի «Մուրացան» հոսպիտալում գտնվող զինվորի վիճակը ծանր կայուն է։ Հրազենային կրակոցից վնասվել են նրա ողնաշարը, աղիները։

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ Արսեն Հովհաննիսյանը հուլիսի 21-ին հրազենային վնասվածք է ստացել։ Նրա խոսքով, N զորամասի մարտական դիրքում զորամասի շարքային զինծառայող Ավետիք Այվազյանը վերցրել է դիրքի ավագ, լեյտենանտ Սուրեն Բաբայանին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորել այն, կրակ արձակել, ինչի հետևանքով անզգուշորեն մարմնական վնասվածք է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Հովհաննիսյանին: Միջադեպից հետո Հովհաննիսյանին ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։

ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 239 հոդվածի հատկանիշներով՝ հրազենը կամ ռազմամթերքը անփութորեն պահպանելը, և 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը՝ որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ավետիք Այվազյանը եւ Սուրեն Բաբայանը ձերբակալված են։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG