Մատչելիության հղումներ

Պաշտպանն առաջարկում է ներգրավել դատապարտյալներին


Մարդու իրավունքների պաշտպանը արդարադատության նախարարին առաջարկել է, որպես զբաղվածության միջոց, նախատեսել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ «ՀՀ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգի» նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ 20 միլիարդ ՀՀ դրամ:

Ի թիվս այլ առաջարկների, Պաշտպանը բարձրացրել է նաև ինքնախեղման հակում ունեցող, հացադուլ հայտարարած ազատազրկվածների իրավունքների պաշտպանության համար համապատասխան միջոցների նախատեսման հարցը, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում ՔԿՀ-ների աշխատակիցների նվազման միտումը կարող է կոռուպցիոն ռիսկերի հնարավոր առաջացման պատճառ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG