Երևանում մենահամերգով հանդես կգա Հասմիկ Պապյանը
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով վերջին 20 տարիներին հանդես է գալիս հիմնականում արտասահմանում՝ աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում, հուլիսի 25-ին մենահամերգ կտա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նա համերգից առաջ բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։