Եվրամիության նախագահությունը ստանձնած երկրի` Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ երեկոյան Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը ցանկության դեպքում կարող է այս ամիս արդեն ավարտել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ԵՄ հետ:
«Հայաստանը դանդաղորեն, բայց բավականին ինտենսիվ կերպով շարունակում է աշխատել: Ես հավատում եմ, որ նրանք կարող են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտել արդեն այս ամիս: Ճիշտ է` շատ ժամանակ չի մնացել, սակայն դա դեռ հնարավոր է: Եթե Հայաստանը հաջողի դա, կարող է դիտարկվել նույն հարթության վրա, ինչ Վրաստանն ու Մոլդովան են այս պահին: Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ», - նշեց Լինաս Լինկյավիչուսը:
Հիշեցնենք` Բրյուսելում երեկ հանդիպում էին ԵՄ 28 և Արևելյան գործընկերության անդամ երկրների 6 արտաքին գործերի նախարարներ` քննարկելու հարաբերությունները ԵՄ հետ:
Արևելյան հարևանության 6 երկրներից Ուկրաինան տարեվերջին պատրաստվում է ստորագրել Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը:
Եվրոպայի հետ առևտրի ազատականացման բանակցությունները հաջողել է նաև Մոլդովան, արդեն երեկ պարզ դարձավ, որ Վրաստանը նույնպես ավարտեց բանակցային փուլը: Բրյուսելի մամուլի ակումբում հանդիպման ժամանակ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այս առիթով նշեց, որ Վրաստանի համար սա շատ կարևոր օր էր:
Իսկ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության կամ Մաքսային միության առկայությունը որքանով է ազդում Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ հարաբերությունների վրա, Փանջիկիձեն շեշտեց, որ Վրաստանն իր ընտրությունն արդեն կատարել է և հաստատակամ է իր որոշման հարցում:
«Եվ մենք հետաքրքրված չենք անդամակցել որևէ միության, որի անդամ է հանդիսանում Ռուսաստանը: Մենք ցանկանում ենք ընդամենը լավ երկկողմ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Այնպես որ չենք կարող համեմատել ԵՄ ազատ առևտրի համաձայնագիրը Մաքսային Միության հետ: Դա պարզապես այլ միություն է», - նշեց Փանջիկիձեն:
Բրյուսելը շարունակում է հիշեցնել, զգուշացնել և պնդել, որ պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները Արևելյան հարևանության ծրագրում դրական ցուցանիշներ արձանագրած երկրների առջև, եթե այդ երկրները հստակ պատրաստակամություն ցուցաբերեն շարժվել եվրոպայի տնտեսության ուղղությամբ: Այլ տնտեսական, մաքսային միությունների հետ ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն անհամատեղելի է` ևս մեկ անգամ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց ԵՄ նախագահությունը ստանձնած Լիտվայի արտաքին գործերի նախարարը. - «Դա չպետք է լինի մրցակցություն կամ ճնշում: Սա ազատ ընտրություն է և երկրները իրենք պետք է ընտրեն, թե ուր գնան, ինչպիսի ապագա ունենան: Սա վերաբերում է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, թե Եվրամիությանը` հարգել երկրների ընտրությունը: Մեր խնդիրն է` արդարացնել սպասումները, օգնել այն հարցերի լուծմանը, որոնք բարձրացվել են այդ երկրների կողմից: Շատ պարզ բան է, բայց եթե ինչ-որ մեկը փորձում է ճնշման միջոցով առավելության հասնել, նշանակում է` իր փաստարկները համոզիչ չեն»: