ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայաստանի պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում կմեկնարկի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը:
Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, որոշմումը պայմանավորված է պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնման, սահմանային անվտանգության գործում ներգրավված պետական մարմինների գործողությունների օպտիմալացման և վերջիններիս փոխգործակցության ապահովման, ինչպես նաև միջազգային առևտրի խթանման անհրաժեշտությամբ։