Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները Իրանի հետ կառուցողական երկխոսության կոչ են արել Օբամային


Միացյալ Նահանգների կոնգրեսի ավելի քան հարյուր ներկայացուցիչներ կոչ են արել նախագահ Օբամային կառուցողական երկխոսություն սկսել Իրանի հետ՝ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու համար:

Նամակը հեղինակել են օրենսդիրներ թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական ճամբարից՝ ընդգծելով, որ Իրանում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններից հետո սխալ կլինի չփորձել՝ արդյո՞ք նորընտիր առաջնորդ Հասան Ռոհանիի ընտրությունը «լավ հնարավորություն չէ՝ ամերիկա-իրանական հարաբերություններում առաջընթաց արձանագրելու համար»:

Վերջին տեղեկություններով, փաստաթուղթը ստորագրել են Ներկայացուցիչների Տան 118 անդամներ, ինչը կազմում է օրենսդիր այդ մարմնի մոտ մեկ քառորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG