Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Բալոյանը վստահ է, որ ռուս իրավապահները Հրաչյա Հարությունյանին կալանավորելու հարցում շտապել են:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բալոյանը ասաց, որ այժմ Հարությունյանին պաշտպանելու համար պրոֆեսիոնալ է պետք: 23 տարի ճանապարհատրանսպորտային պատահարներ քննած նախկին քննիչը պատրաստ է անձամբ ուղևորվել Մոսկվա և պաշտպանել Հայաստանի քաղաքացու շահերը, դրա համար նրան միայն ուղևորության գումարն է անհրաժեշտ։
«Ծանոթացա ռուսական մամուլում հրապարակված հոդվածներին, դրանցից ինձ համար պարզ դարձավ, որ «Կամազ»-ի վարորդը դեռևս չպարզված հանգամանքներում է հայտնվել նշված ավտոմեքենայի ղեկին: Ես ինքս համարում եմ, որ ներկա պահին վաղաժամ էր նրա կալանավորումը: Բացի այդ նախաքննության մարմինը պարտավոր էր փորձաքննություն նշանակել, հիմնավորել Հարությունյանի մեղքը, որից հետո նոր պետք է որոշեր նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը», - ասաց Բալոյանը:
Փաստաբանի խոսքով ապացուցված չէ, որ հենց Հարությունյանի մեղքով է եղել պատահարը։ Ավտովթարի տեսանյությում երևում է, թե ինչպես է Հարությունյանը փորձում կանխել բախումը, կատարելով կտրուկ ձախ շրջադարձ: Բալոյանի խոսքով սա ապացուցում է, որ վթարի նախորդող պահին մեքենայի անսարքություն է առաջացել։
«Եթե վթարը տեղի է ունենում ավտոմեքենայի անսարքության պատճառով և դա վարորդի կողմից չէր կարող հայտնաբերվել, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի ավտոմեքենայի շահագործման համար պատասխանատու անձը, այսինքն մեխանիկը կամ անհատը, ով դրա պատասխանատվությունն էր կրում»,- ասում է փաստաբանը:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Հրաչյա Հարությունյանին առավելագույնը 7 տարի ազատազրկում կարող է սպառնալ: Մինչդեռ Ռուբեն Բալոյանի խոսքով՝ մեղքը ապացուցելու դեպքում ժամկետը ավելի շատ կլինի։
«Ես չեմ կարծում, որ 7 տարով կպրծնի, եթե, իհարկե, ապացուցվի վարորդի մեղքը: Կարող է և ապացուցվի, որ վարորդը մեղք չունի, ես պատահական չեմ ասում, որ զոհվածների քանակով չի որոշվում վարորդի մեղավորությունը», - ասաց փաստաբանը: