Հարությունյանը մեղադրվում է «երթևեկության կանոնները խախտելու մեջ»․ մեղադրող կողմի պնդմամբ նրա վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին․ հուլիսի 13-ին տեղի ունեցած սարսափելի այս վթարի պատճառով 18 մարդ զոհվել է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, ասաց, որ իրենց բարեկամները փորձել են Հրաչյային հագուստ փոխանցել, սակայն նրանց թույլ չեն տվել անգամ տեսակցել Հրաչյայի հետ:
Հարությունյանների ընտանիքը բնակվում է Երևանի ծայրամասում գտնվող խարխուլ տնակում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրաչյայի հայրը՝ 76-ամյա Հովսեփ Հարությունյանը ասաց, որ շոկի մեջ են: Նրա խոսքով Հրաչյան արտագնա աշխատանքի էր մեկնել, քանի որ թոռը մեկ տարի առաջ բանակից վերադառնալուց հետո գլխի հետ կապված խնդիրներ էր ունեցել, վիրահատությունից հետո մահացել էր, մինչդեռ գերեզմանաքարի համար գումար չէին ունեցել, գնացել էր անհրաժեշտ գումարը վաստակելու։
Նրա ընտանիքի անդամները պատմեցին, որ ավտովթարի կադրերը ուսումնասիրել են և վստահ են, որ բեռնատար մեքենաներ վարելու 20 տարվա փորձ ունեցող Հրաչյան չէր կարող ավտովթարի պատճառ դառնալ, այսքան տարի մեքենա վերելով՝ երբևէ ավտովթարի մասնակից չէր եղել: Նրանց կարծիքով, տեղի ունեցածի պատճառը մեքենայի անսարքությունն էր։
Այսօր առավոտյան ճանապարհի այն հատվածում, որտեղ էլ տեղի էր ունեցել ավտովթարը, լուսացույց է տեղադրվել, մինչդեռ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, տեղի բնակիչները պատահարներից խուսափելու համար լուսացույց տեղադրելու խնդրանքով բազմիցս դիմել էին քաղաքային իշխանություններին։
Հրաչյա Հարությունյանի գործով հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը, որտեղ ասվում է, որ Հայաստանի քաղաքացին արդեն ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հարությունյանի դատապաշտպանների հետ։
Նախարարությունը անդրադարձել է նաև հագուստի հարցին, նշելով, որ քննիչների փոխանցմամբ Հարությունյանը հագուստի կարիք չունի։
Հրաչյա Հարությունյանի երեկվա արտաքին տեսքը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում։ Ծաղկավոր խալաթը և ռուսական լրատվամիջոցների հրապարակումները այսօր բողոքի ցույցերի պատճառ էին դարձել։ Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության, մեկ այլ խումբ էլ Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Դեսպանատան դիմաց ընթացող ցույցին զուգահեռ նաև ստորագրահավաք էր ընթանում։
«Վերջ տվեք շովինիզմին և խալաթային արդարադատությանը»՝ նման գրառումներով պաստառներ էին պարզել ցույցի մասնակիցները: Ցուցարարները ստորագրություններով թղթերը գցեցին դեսպանատան փոստարկղը։
Բողոքի ցույց նախատեսվում է նաև վաղը։