Հրաչյա Հարությունյանի հարազատներին չեն թույլատրել հագուստ փոխանցել
Հրաչյա Հարությունյանի փաստաբան Էրիկ Չաբանովը հայտարարել է, որ իր պաշտպանյալին դատարան են բերել կանացի խալաթով, քանի որ նա այլ հագուստ չի ունեցել։ Հրաչյա Հարությունյանի արտաքին տեսքը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում։ Ծաղկավոր խալաթը և ռուսական լրատվամիջոցների հրապարակումները այսօր բողոքի ցույցերի պատճառ էին դարձել։ Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության, մեկ այլ խումբ էլ Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան դիմաց։