Մատչելիության հղումներ

Սալոնիկի քաղաքապետին ընդունել է Էդուարդ Շարմազանովը


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսն և Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին:

Շարմազանովը հանդիպման ընթացքում համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին՝ նշելով, որ Սալոնիկի և Գյումրիի միջև փոխգործակցության զարգացումը և խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Հայոց ցեղասպանությունից և արձանագրել, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտվելն է:

Սալոնիկի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել զարգացնելու Սալոնիկի և Գյումրիի միջև համագործակցությունը, հատկապես մշակութային ոլորտում: Քաղաքապետը տեղեկացրել է, որ 2014 թվականին Սալոնիկը հռչակվելու է Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG