Մատչելիության հղումներ

ՀՀ արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին


Լեոնիդ Կոժարա, Էդվարդ Նալբանդյան
Լեոնիդ Կոժարա, Էդվարդ Նալբանդյան
Այսօր կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումը:

«Հայաստանը աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ուկրաինայի նախագահությանը և պատրաստ ենք մեր նպաստը բերելու ուկրաինական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, կնպաստենք ուկրաինական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- արտգործնախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է նախարար Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ, մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

ԵԱՀԿ գործող նախագահն էլ շեշտել է, որ ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում՝ բանակցությունների ընթացքում, քննարկվել են նաև ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG