Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացավ ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը


ՍԾՏՀ անդամ երկրների դրոշները, ախիվ
ՍԾՏՀ անդամ երկրների դրոշները, ախիվ
Այսօր Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:

Արտգործնախարարության տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը
նիստի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, մասնավորապես, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀ արդյունավետության, ինչպես նաև միջազգային ասպարեզներում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է կազմակերպության անդամ երկրներում նախատեսվող 60-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG