Մատչելիության հղումներ

Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը


Հունիսի 21-ին Օդեսայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ դեկտեմբերի 31-ը, ստանձնել է կազմակերպության նախագահությունը։

Հայաստանի արտգործնախարարության տեղեկավության վարչության փոխանցմամբ` նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:

Նախարար Նալբանդյանն արձանագրել է, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու եւ տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG