Երևանում գործող երթուղայինները և ավտոբուսները այլևս չեն կարող 100 դրամով սպասարկել քաղաքացիներին: Այս մասին այսօր հայտարարեց Փոխադրող կազմակերպությունների միության նախագահ Վարդան Փանոսյանը:
Փանոսյանի խոսքով՝ դեռ 2008 թվականին մեկ ուղևորի սպասարկման համար ծախսվում էր 138 դրամ, 2013-ին, հաշվի առնելով թանկացումները և հատկապես գազի և դիզվառելիքի թանկացումը, այդ գինն ավելի է բարձրացել, ըստ այդմ, քաղաքային երթուղայինները այլևս չեն կարողանում մեկ ուղևորի համար 100 դրամ ուղեվարձով սպասարկում իրականացնել:
«Մենք չենք ուզում թանկացնել ուղեվարձը: Մենք ուզում ենք, որ դիզվառելիքի, հարկային բեռի մասով աջակցություն լինի, որպեսզի կարողանանք աշխատել», - ասաց Փոխադրող կազմակերպությունների միության նախագահը՝ հավելելելով, որ եթե փոխադրող կազմակերպությունները շարունակեն սպասարկել նախկին ուղեվարձով, կլուծարվեն:
Լրագրողների այն դիտարկմանը, որ բազմաթիվ փոխադրող ընկերություններ պատկանում են մեծահարուստների, և դժվար թե դրանք լուծարվեն, Հանրային խորհրդի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ Երևանում 60-65 փոխադրող կազմակերպություններ կան, որոնց մեջ կան նաև փոքր և միջինները, որոնք սպասարկում են մեկ կամ երկու երթուղիներ, և հենց դրանք, հաշվի առնելով հարկային բեռը և թանկացումները, այլևս չեն կարողանում գոյատևել:
«Երբ քննարկում ենք այս հարցը, մտածում ենք՝ գուցե խոշորի համար են դաշտ նախապատրաստում․մենք փակվենք, խոշորը գա, ամբողջ ոլորտը վերցնի իր ձեռքը, այդ ժամանակ ասի, թե ուղեվարձը, օրինակ, 200 դրամ է դարձնում», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Ոլորտի մասնագետները նշում են, որ խնդիրներն ավելի խորքային են, դրանք օրենսդրական լուծումներ են պահանջում:
«Մենք ուզում ենք երկու հաստիքով վարորդ ունենանք, (նրանցից մեկը աշխատի առավոտից մինչև կեսօր, մյուսը՝ կեսօրից երեկո), աշխատավարձ տանք, որպեսզի նա չմտածի պլանի մասին, որ վազանց կատարի, ուղևոր փախցնի, որ բերի պլանը փակի, իրեն էլ գումար մնա», - ասաց Հանրային խորհրդի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահը։
Երթուղայինների վարորդները ևս նշեցին, որ կնախընտրեին աշխատել ամսական աշխատավարձով, քան օրական վաստակածով:
«Առավոտյան 6.30-ից դուրս ենք գալիս, երեկոյան 9.30 մտնում ենք տուն: Օրվա վերջում 2000 - 3500 դրամ է մնում, միջին աշխատավարձը 70-80 հազար դրամ է կազմում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց երթուղային տաքսիներից մեկի վարորդը:
Վարորդներն ասացին՝ կցանկանային գոնե 120-130 հազար դրամ աշխատավարձ ստանալ և օրական 10 ժամ աշխատել։
Օրենքով երթուղային մեքենայի սպասարկումը պետք է իրականացնի փոխադրող կազմակերպությունը, սակայն դրա համար քաղաքապետարանին 20 հազար դրամ է մուծում: Դրան գումարած մեկ մեքենայի համար 30-45 հազար դրամ հարկային վճարները և այլն: Այս ամենը ի վերջո հանգեցնում է նրան, որ վարորդն է ստիպված լինում աշխատել այնքան, որպեսզի կարողանա անհրաժեշտ գումարը վաստակել: Այդ պատճառով էլ աշխատում է վաղ առավոտից մինչև գիշեր:
Ոլորտում օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև հարկային բեռի թեթևացման և վառելիքից ավելի էժան գներով օգտվելու պահանջով այս շաբաթվա ընթացքում քննարկումներ կլինեն Հանրային խորհրդում՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվմամբ: