Մատչելիության հղումներ

Հոմսում շարունակվում է կառավարական ուժերի հարձակումը


Սիրիայում կառավարական ուժերը շարունակում են հարձակումը Հոմս քաղաքի այն թաղամասերի ուղղությամբ, որոնք վերահսկում է զինված ընդդիմությունը:

Սիրիացի ապստամբները քաղաքի որոշ թաղամասեր վերահսկում են արդեն մեկ տարուց ավելի: Նրանցից մեկը Associated Press-ին Skype-ով պատմել է, թե կառավարական ուժերն այսօր առավոտյան կիրառել են հրթիռներ, ականանետներ ու հրետանի:

Երկու տարի առաջ բողոքի խաղաղ ցույցերից սկսված սիրիական հակամարտությունը վերաճեց նախ զինված բախումների, ապա՝ քաղաքացիական պատերազմի՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր զոհերի: Հարյուր հազարավորներ սիրիացիների լքել են երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG