Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չի կարող չհավատալ Կիպրոսի դատախազին, ով, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել էր, թե անհնար է անձին առանց իր թույլտվության գրանցել օֆշորային ընկերության բաժնետեր։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիշեցնենք, շարունակում է պնդել, թե որևէ կապ չունի կիպրոսյան օֆշորային այն ընկերության հետ, որի միջոցով, ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի, գործարար Աշոտ Սուքիասյանը յուրացրել է «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները։
«Ինքն ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես», - լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ձեռնպահ մնաց խոսել մի հարցի մասին, որն, ինչպես նա ասաց, այս պահին իրավապահների ուսումնասիրության կենտրոնում է։
Հայաստանցի, ինչպես նաև մի քանի տասնյակ եվրոպացի հյուրերն այսօր մասնակցում էին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ստանձման առիթով խորհրդարանում անցկացվող և իրավունքի գերակայությանն առնչվող խորհրդաժողովին։
Սահմանադրական դատարանը չի ղեկավարվում Բաղրամյան 26-ից, նախագահական նստավայրից մեզ վրա ճնշումներ չկան, հայտարարեց Գագիկ Հարությունյանը, ում ղեկավարությամբ, հիշեցնենք, բարձր դատարանը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նախագահի որևէ ընտրության արդյունք կասկածի տակ չի առել։
«Ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել, մեր որոշումներում նման եզրահանգումներ դուք չեք տեսնի։ Դուք չեք տեսնի իրականության մեջ նաև, որ որևէ երկրի Սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ է հայտարարել։ Այդպիսի փաստ էլ չեք տեսնի։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ 33 հազար մարդ մասնակցել է ընտրական գործընթացներին, միայն մեկն է, որ ստորագրության ժամանակ գրել է, որ ես համակարծիք չեմ այս արձանագրությանը։ Մնացածները ստորագրել են այդ արձանագրությունները, իսկ ՍԴ հիմնավոր որևէ մի փաստարկ չի ներկայացվել, թե նրանք կամ ճնշում են ստորագրել, կամ իրենց կամքը չի եղել», - ասաց Հարությունյանը։
ՄԻԵԴ-ում այժմ Հայաստանի դեմ 873 գործ կա
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Ալվինա Գյուլումյանը ասաց՝ այս պահին Եվրադատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության 873 գործ կա. 500-ից ավելին Ադրբեջանի քաղաքացիների դիմումներն են, 350, ինչպես Գյուլումյանը նշեց, մաքուր հայկական գործեր են։
ՍԴ նախագահին մտահոգում է ոչ թե Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից ստացվող դիմումների քանակը, այլ այն, որ այդ դիմումների գերակշիռ մեծամասնությունն ընդունվում է քննության։
«Հետաքրքիր թվաբանություն գոյություն ունի, եթե ամբողջ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից դիմումների 90 տոկոսը մերժվում է, Հայաստանից գնացածի 83 տոկոսը ընդունվում է։ Սա խնդիր է, որը մենք պետք է կարողանանք վերլուծել, պարզել, թե ինչու է այդպես», - ասաց Հարությունյանը։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ պետք է փակվեն «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը, որոնց հեղինակները հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում լքել են իրենց տները և այժմ Եվրադատարանից պահանջում են վերականգնել սեփականության իրենց իրավունքը։
«Փետրվարին նշանակված են լսումներ, և Հայաստանը ամեն ինչ կանի, որ այս գործը փակվի։ Բացի իրավական կողմից այս գործը նաև քաղաքական ասպետկ ունի և կարող է նաև որոշակիորեն ազդել կոնֆլիկտի բնույթի վրա», - ասաց Թովմասյանը։
Հունգարիան ցանկանում է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները
Հունգարիայի սահմանադրական նախագահ Պետր Պաչոլայը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, այսօր նշեց, թե Հունգարիան շահագրգիռ է բարելավել Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո կասեցված հարաբերությունները։ Հիշեցնենք, Հայաստանը Հունգարիայի հետ կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները անցած տարվա օգոստոսին Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ։
«Մենք հասկանում ենք այն իրավիճակը, որը Հայաստանին ստիպեց կասեցնել հարաբերությունները Հունգարիայի հետ, բայց ուզում եմ ընդգծել մեկ փաստ. Ազատելով Սաֆարովին՝ մենք ընկալումն այն էր, որ նա Ադրբեջանում պետք է ոչ թե ազատության մեջ հայտնվեր, այլ դատապարտյալների համար նախատեսված վայրում», - ասաց Պաչոլայը։
Հարցին, թե սխալն ուղղելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում երկիրը, Հունգարիայի ՍԴ-ի ղեկավարը պատասխանեց, թե տեղյակ չէ։